Աշնանային խնդիրներ

***

1կգ խնձոր 200 դրամ

1կգ տանձ 150դրամ

1կգ խաղող 100 դրամ

Որքա՞ն գումար է անհրաժեշտ 1կգ խնձոր, 2կգ խաղող և 2կգ տանձ գնելու համար։

***

Արմենն ունի 58 տերև։ Աննան Արմենից վերցրեց 24 տերև, իսկ Ալեքսն ավելացրեց 42 տերև։ Որքա՞ն տերև եղավ Արմենի մոտ։

ՆԱՄԱԿ ԹՌՉՈՒՆԻՆ

Բարև, փոքրիկ թռչուն։ Դու եկել ես մի աշխարհ, որտեղ ամեն ինչ շատ հետաքրքիր է ու գեղեցիկ։ Երբ կարողանաս թռչել, կտեսնես շատ երկրներ, կծանոթանաս նոր թռչունների հետ, կշրջես աշխարհից աշխարհ։ Ես շատ եմ սիրում թռչուններին և շատ կուզեի ծանոթանալ քեզ հետ։